24 ապրիլի 2006 - 23:52 AMT
Մոսկվայում հարձակում է կատարվել հայ կինոռեժիսորի վրա
Մոսկվայում եւս մեկ հարձակում է կատարվել հայազգի անձի` Հայաստանի Կինեմատոգրաֆիստների քարտուղարի Միքայել Դովլաթյանի վրա: Այդ մասին հաղորդում են ազգային կինեմատոգրաֆիստների համաժողովի մասնակիցները: Նրանց տվյալներով, կիրակին օրը, մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում մի խումբ անհայտներ հարձակում են գործել Հայաստանի Կինեմատոգրաֆիստների քարտուղար` Միքայել Դովլաթյանի վրա: Դովլաթյանը շշով հարված է ստացել գլխին, որից հետո հարձակվողները «վախկոտաբար փախել են»: Ազգային կինեմատոգրաֆիստենրի համաժողովի մասնակիցները այդ կապակցությամբ դիմել են մոսկովյան եւ դաշնային իշխանություններին: «Մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Միքայել Դովլաթյանի հետ կատարված դեպքը, եւ նման այլ դեպքերը կարող են ամենակործանարար ազդեցությունն ունենալ հումանիտար համագործակցության վրա,-ասվում է ուղերձում:-Մենք դիմում ենք Ռուսաստանի եւ Մոսկվայի ղեկավարությանը, կոչ անելով թույլ չտալ դեպքերի նման զարգացում»: Բաց նամակը ստորագրել են Կինեմատոգրաֆիստների միության կոնֆեդերացիայի ղեկավարները, ինչպես նաեւ Վրաստանի, Ղրղզստանի, Լիտվայի, Տաջիկստանի, Ուկրաինայի եւ Ուզբեկստանի կինեմատոգրաֆիստների ղեկավարները, հաղորդում է «Էխո Մոսկվին»: