25 ապրիլի 2006 - 00:51 AMT
Լոնդոնում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 24-ին Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Հուշարձանը խաչքար է, տեղադրված Լոնդոնի Սբ.Սարգիս եկեղեցում: Նշենք, որ եկեղեցին կառուցվել է անցյալ դարի 30-ական թվականներին հայտնի հայ բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի միջոցներով: Ներկայումս Լոնդոնում գործում է երկու հայկական եկեղեցի, եւս մեկը գտնվում է Քարդիֆում, հաղորդում է PanARMENIAN.Net-ի սեփական աղբյուրը: