25 ապրիլի 2006 - 15:55 AMT
Ստավրոպոլում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ստավրոպոլի մարզի հայերը հարգել են Թուրքիայում 1915-23թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սգո պատարագներ են մատուցվել Բուդյոնովսկի, Պյատիգորսկի, Կիսլովոդսկի, Գեորգիեւսկի եւ Էդիսիա գյուղի եկեղեցիներում: Զելենոկումսկի հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել հավաք, նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Զոհերի հիշատակը ոգեկոչեց Բուդյոնովսկի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Արսեն Բուդաղյանը: Հավաքվածների համար ցուցադրվեց «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության նկարահանած «Ես մեղադրում եմ» վավերագրական ֆիլմը, ընթերցվեցին ականատեսների վկայություններ, տեղի հայ բանաստեղծների գործեր: Հավաքի կազմակերպիչներն են «Բարձրունք» հայկական երիտասարդական կազմակերպության ակտիվիստները: Ապրիլի 24-ի երեկոյան «Ես մեղադրում եմ» վավերագրական ֆիլմը ցուցադրվեց քաղաքային հեռուստատեսությամբ, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: