25 ապրիլի 2006 - 19:12 AMT
Ռոբերտ Քոչարյան. Ղարաբաղյան կարգավորման հարցում ոչ մի ճնշում չկա
Ղարաբաղյան կարգավորման հարցում ոչ մի ճնշում չկա, ընթանում է նորմալ բանակցային գործընթաց: Այդ մասին պատասխանելով լիտվացի թղթակցի հարցին երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, համանախագահող երկրներն ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի իրենց ջանքներն ուղղում են բանակցային գործընթացի ակտիվացմանն: Հայաստանի նախագահն ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ մանդատը չի նախատեսում ճնշում կողմերից որեւէ մեկի հանդեպ»: Ինչ վերաբերում է Լիտվայի հնարավոր մասնակցությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա Ռ.Քոչարյանը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ մանդատը ձեռնատու է երկու կողմերին: Նա նաեւ ասել է, որ կապ չի տեսնում Իրանի շուրջ լարվածության եւ ղարաբաղյան հակամարտության միջեւ: Ինչ վերաբերում է տարածաշրջանային գործակցությանը, ապա ըստ Ռ.Քոչարյանի, այն հնարավոր կլինի միայն խաղաղության հաստատումից հետո: «Կարեւորը փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելն է եւ այդ համատեքստում Լիտվան կարող է օգտակար լինել»,-հայտարարել է ՀՀ նախագահը: