1 մայիսի 2006 - 17:28 AMT
Ա. Մարգարյանը նորից հաստատել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու Հայաստանի պարտաստակամությունը
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք սկսել Թուրքիայի հետ հարաբերություններ առանց նախապայմանների. դա սահմանների բացումն է, տնտեսական եւ դիվանագիտական հարաբերություններն են»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը իր գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության ինտերնետային կայքում տեղակայված հարցազրույցում: Ա. Մարգարյանը հայտնել է ափսոսանք է հայտնել, որ Թուրքիան առաջադրում է մեզ համար անընդունելի նախապայմաններ: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանների բացմանը, ապա դա հնարավորություն կտա մեծացնել տարածաշրջանային համագործակցությունը:«Եվս մեկ երկրի հետ տնտեսական հարաբերությունները չեն վնասի մեզ: Այս առումով կարծում եմ Թուրքիայի հետ սահմանների բացմամբ մեր տնտեսությանը վտանգ չի սպառնում, ուղղակի մեզ հարկավոր կլինի որոշակի վերադասավորումներ իրականացնել մեր տնտեսական գործունեության մեջ»,- ասել է ՀՀ վարչապետը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ դեռ հայտնի չէ` ինչ ապրանքներ կներմուծվեն եւ ապրանքաշրջանառության ինչ ծավալ կարող է լինել: «Սակայն այն ապրանքները, որոնք կներմուծվեն Հայաստան, չեն վնասի մեր տնտեսությանը»,- ասել է Ա. Մարգարյանը: