12 մարտի 2014 - 12:34 AMT
Ամերիկյան Մասաչուսեթսում կհարգեն Ցեղասպանության 99-րդ տարելիցը

Ապրիլի 11-ին Մասաչուսեթս նահանգի Կապիտոլիում կհարգեն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը։ Նահանգում Ցեղասպանության տարելիցը հիշատակվում է ամեն տարի։ Միջոցառմանը հիմնական զեկուցող լինելու է փաստաբան Մարկ Գերագոսը։ Քննարկվելու է նաև քանդակագործ Դոնալդ Թելալյանի աշխատանքը, որը պատրաստվում են տեղադրել Բոսթոնի Հայկական ժառանգության այգում, գրում է Armenian Weekly-ն։

Միջոցառմանը նաև երիտասարդներ կմասնակցեն։ Սուրբ Ստեփանոսի տարական դպրոցի ու հայկական սեմինարիայի աշակերտները կերգեն America the Beautiful ու Հայաստանի հիմնը։

2013-ի ապրիլի 10-ին Ներկայացուցիչների պալատը և Մեն նահանգի Սենատը ԼՂՀ անկախության ճանաչման մասին համատեղ բանաձև են ընդունել: Այն նաև կոչ է անում նախագահին ու ԱՄՆ Կոնգրեսին նպաստել ԼՂՀ կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերում, ուղղված երկարատև խաղաղության հաստատմանը ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանում:

Անցյալ տարվա վերջում Մասաչուսեթսի կրթության միացյալ կոմիտեն հասարակական լսումներ էր անցկացրել ցեղասպանության պարտադիր ուսումնասիրության վերաբերյալ, որին աջակցում էր Մասաչուսեթսի Հայ Դատի հանձնախումբը: Օրինագիծը ներկայացրել է նահանգի կոնգրեսական Ջոնաթան Հեղթը (D- Watertown ) և պահանջում է ուսումնասիրել ցեղասպանությունները, որոնք պետք է ներառվեն բոլոր պետական դպրոցների պատմության ծրագրերում:

2012-ին Բոստոնում Հայ ժառանգության զբոսայգի է բացվել: