19 մարտի 2014 - 12:16 AMT
ՄԻԵԴ-ը հերթական անգամ Թուրքիային մեղադրել է մարդու իրավունքների խախտման մեջ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի փաստաբանների հայցի վերաբերյալ որոշում է կայացրել։ Դրանում նշվում է, որ Թուրքիան խախտել է մարդու իրավունքները, մասնավորապես՝ չի ապահովել կալանավորի իրավունքների պահպանումը, կալանավայրում նրա պահման պայմանները, իսկ ցման դատապարտության մասին դատավճռում ներառված չէ որևէ դեպքում բանտարկյալին ազատ արձակելու մասին դրույթը, գրում է Milliyet-ը։

Աբդուլլահ Օջալանն առողջության հետ խնդիրների պատճառով կարող է վաղաժամկետ ազատ արձակվել։ Վերջերս Թուրքիայում առողջության հետ խնդիրների պատճառով տարբեր գործերով ձերբակալված բազմաթիվ գործիչներ են ազատվում։ Օջալանի ազատ արձակման մասին տեղեկացրել է հայտնի թուրք պատմաբան Յուսուֆ Խալաճօղլուն՝ պնդելով, թե նրան բաց կողնեն բժշկի եզրակացությամբ։

Վերջերս Օջալանին այցելել են նրա եղբայրն ու քուրդ պատգամավորները, որոնք պնդում են, թե կալանավորվածի առողջությունը գնալով վատանում է, ու Իմրալի կղզում գտնվող բանտ պետք է անկախ բժիշկներից կազմված հանձնաժողով գործուղել։

Աբդուլլահ Օջալանը քուրդ քաղաքական ու ռազմական գործիչ է, Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդը: 1999 թվականից ի վեր նա ցմահ ազատազրկում է կրում Իմրալի կղզում:

2014 թվականի հունվարի 13-ին Աբդուլլահ Օջալանը՝ հարգելով Հրանտ Դինքի հիշատակը, բանտից հաղորդագրություն էր տարածել. «Ողջունում եմ հայ ժողովրդի արժանի զավակի՝ եղբայր Հրանտի պայքարն ու հիշատակը»: Հաղորդագրությունն Օջալանը փոխանցել էր հունվարի 11-ին երկու քուրդ պատգամավորների միջոցով, որոնք այցելել էին Իմրալի:

Թուրքերի ու անկախ պետություն հիմնել պահանջող քրդերի միջև կոնֆլիկտն արդեն 25 տարուց ավելի է տևում․ այն ավելի քան 40 000 կյանք է խլել։ ՄԱԿ-ն ու Եվրախորհույրդը ՔԱԿ-ն ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել։

Photo: PressTV