3 մայիսի 2006 - 16:21 AMT
Անձնագրային խնդիրները փրկեցին Ա-320 ինքնաթիռի երկու ուղեւորների կյանքը
Վրաստանի քաղաքացի Հակոբյան Գեորգին եւ Հայաստանի քաղաքացի Սահակյան Գագիկը, որոնք ընդգրկված էին Երեւան-Սոչի չվերթը կատարող Ա-320 ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված ուղեւորների ցուցակում, չեն եղել ինքնաթիռում: «Զվարթնոց» օդանավակայանի անցագրային ծառայությունը թույլ չի տվել նրանց մեկնել ծագած անձնագրային խնդիրների պատճառով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: