3 մայիսի 2006 - 17:11 AMT
Հայտնաբերվել է Ա-320 ինքնաթիռի աղետի 46 զոհերի մարմիններ
Ա-320 ինքնաթիռի աղետի վայրից հաջողվել է հայտնաբերել եւ ջրից դուրս բերել 46 մարդու դիակ: Ողբերգության վայրում աշխատանքները շարունակվում են, սակայն դրանք ընթանում են վատթարացող
եղանակային պայմաններում` ուժգնացող անձրեւ եւ փոթորիկ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, աղետի վայրում աշխատում են 23 նավ: Գելենժիկից աղետի վայր է ուղարկվել ստորջրյա հեռակառավարվող ապարատ «Գնոմ», որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ստորջրյա տեղանքը 400 մետր խորության վրա: Փրկարար գործողության աշխատանքներից ժամանակավորապես հանվել են բոլոր փոքրաչափս նավերը: