3 մայիսի 2006 - 18:39 AMT
Մահացածների հարազատներին փոխհատուցում վճարելու վերաբերյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում
«Գրանդ» ապահովագրական ընկերության փոխտնօրեն Արտակ Անտոնյանը հերքել է տեղեկատվությունը, որ մահացածների հարազատները դրամական փոխհատուցում են ստանալու $20 հզ.-ի չափով: Նրա խոսքերով, Ա-320 ինքնաթիռի ուղեվորները ապահովագրված են եղել Լոնդոնի ապահովագրական ընկերություններից մեկի կողմից: Ներկա դրությամբ ճշտվում է ապահովագորության չափը: Նա նաեւ ավելացրեց, որ փոխհատուցման գումարը որոշվելու է փորձագիտական գնահատականից հետո: Նա նաեւ ավելացրեց, որ անգլիացի փորձագետը հրավիրվել է Հայաստան ինքնաթիռի տեխնիկական փորձաքննությունն անցկացնելու համար: Ապահովագրությունը կվճարվի միայն ինքնաթիռի շահագործման բոլոր կանոնների համապատասխանության դեպքում, հայտնում է «Արմենիա» հեռուսաալիքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն էին տարածել, որի համաձայն Ա-320 ինքնաթիռի ուղեվորները ապահովագրված են եղել հայկական «Գրանդ» ընկերությունում, եւ նրանց հարազատները փոխհատուցում կստանան: