3 մայիսի 2006 - 18:53 AMT
ՀՀ դիվանագիտական բոլոր ներկայացուցչություններում մայիսի 5-6 խոնարհվելու է Հայաստանի պետական դրոշը
Մայիսի 3-ին տեղի ունեցած Երեւան-Սոչի չվերթն իրականցնող Ա-320 ինքնաթիռի ավիավթարի կապակցությամբ Հայաստանի ԱԳ նախարարությունում եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում մայիսի 5-6 բացվելու են սգո մատյաններ եւ խոնարհվելու է ՀՀ պետական դրոշը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: