3 մայիսի 2006 - 21:07 AMT
Սոչի է ուղեվորվել զոհվածների հարազատներով երկրորդ ինքնաթիռը
Սոչի է ուղեվորվել «Արմավիա» ընկերության երկրորդ ինքնաթիռը, որը Ա-320 ինքնաթիռի վթարում զոհվածների հարազատներին եւ մի խումբ հայ լրագրողներ կհասցնի ողբերգության վայր: Առաջին ինքնաթիռը` Յակ-42, որը Սոչի էր ուղեվորվել 16:00-ին, արդեն վերադարձել է Երեւան: Դրանով Երեւան են ժամանել Հայաստանի քաղաքացիներ, որոնք վթարի ժամանակ գտնվել են Սոչիում: Նշենք, որ դեպքի վայրում 20 հոգեբան է գտնվում Հայաստանից զոհվածների հարազատներին առաջին օգնությունը տրամադրելու համար: