3 մայիսի 2006 - 21:29 AMT
LՂՀ ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ցավակցական ուղերձ է հղել «Արմավիա» ընկերության Երեւան-Սոչի չվերթի ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված անձնակազմի անդամների եւ ուղեւորների ընտանիքներին ու հարազատներին: «Արմավիա» ավիաընկերության Երեւան-Սոչի չվերթի ինքնաթիռի վթարի բոթը խորը վշտով է համակել մեզ: ԼՂՀ Ազգային ժողովի եւ իմ անունից ցավակցում եմ աղետի զոհ դարձած անձնակազմի եւ ուղեւորների ընտանիքներին ու հարազատներին: Հոգու արիություն ու համբերություն բոլորիս»,- ասվում է ԼՂՀ ԱԺ խոսնակի ուղերձում: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանով մայիսի 5-ը Լեռնային Ղարբաղում սգո օր է հայտարարվել: