2 ապրիլի 2014 - 13:04 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՍԴ-ն որոշեց՝ պարտադիր կուտակայինի մի շարք դրույթները հակասահմանադրական են (թարմացված)

Հայաստանի Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող ու անվավեր ճանաչեց։ 64 էջանոց համախատասխան որոշումը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց այսօր՝ ապրիլի 2-ին։ Ըստ էության, դիմող կողմի հայցը բավարարվեց։

Դատարանը մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ն Աժ-ին և Կառավարությանը ժամանակ տվեց ՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխելու համար: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:

Ավելի ուշ Կառավարությունը հայտարարություն տարածեց ՍԴ որոշման վերաբերյալ, համաձայն որիԲարձր դատարանը շեշտել է՝ 50-ից ավելի երկրների փորձը վկայում է, որ կենսաթոշակայինկուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը:

«Միևնույն ժամանակ, դատարանը սահմանել է, որ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկել մինչևսեպտեմբերի 30-ը: Կառավարությունն առաջ է տանելու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այսարմատական բարեփոխումը՝ դրա պատշաճ սահմանադրական ձևակերպումների շրջանակներում:Կառավարությունը հետագա գործողությունների ծրագիրը կընդունի Սահմանադրական դատարանիորոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո»:

ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դիմող կողմը ներկայացնող ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, այս «մեծ պայքարում» սա առաջին հաղթանակն է, «բայց այն դեռ շարունակվում է»:

«Նախօրոք չոգևորվենք, երբ որոշումը ձեռքներիս տակ կլինի, նոր կկարողանանք վերջնական գնահատական տալ։ Բայց պարտադիր բաղադրիչը ճանաչվեց Սահմանադրությանը հակասող։ Այս պահին կարող ենք ասել, որ ՍԴ-ն արդարացված որոշում ընդունեց»,- նշեց պատգամավորը։

Իրապավաշտպան Ատրակ Զեյնալյանն էլ իր հերթին հաստատեց, որ քաղաքացիներին պետք է վերդարձվեն այն գումարները, որոնք այս տարի գանձվել են։

«Մեր դիմումն ամբողջությամբ բավարարված է»,- նշեց նա։

Սահմանադրական դատարանը իր որոշման մեջ նշել է, որ վեճի առարկա խնդիրը անմիջական կապ ունի սեփականության իրավունքի հետ և գտել, որ վեճի առարկա իրավադրույթներն առաջին հերթին այդ իրավունքի պաշտպանության տեսանկյունից պետք է քննարկման առարկա դառնան:

Ըստ նույն որոշման, Սահմանադրության 32–րդ հոդվածի պահանջից ելնելով՝ օրենքում խելամիտ օրենսդրական լուծում չի տրվել նվազագույն աշխատավարձ ստացողի պարտադիր բաղադրիչի մասով՝ հաշվի չեն առել նվազագույն կենսապահովման զամբյուղը:Օրենքը չի կարգավորում՝ ինչպես վարվել 45.000 դրամ նվազագույն աշխատավարձ ստացողի դեպքում. հաշվի չի առնվել Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և Կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին օրենքի պահանջները։

«Յուրաքանչյուր ոք նվազագույնից ոչ ցածր աշխատավարձ ստանալու իրավունք ունի, հետևաբար նվազագույն աշխատավարձը չի կարող պակաս լինել սահմանվածից»,- որոշումն ընթերցելիս նշել է ՍԴ նախագահը, գրում է Panorama.am-ը։

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով, նվազագույն աշխատավարձ ստացողները ևս պետք է 5 տոկոս պարտադիր վճար կատարեն կուտակային ֆոնդերին:

ՀՀ կառավարությունը և ՀՀ ԱԺ-ն պետք է պաշտպանեն մարդկանց սեփականության իրավունքը, արձանագրել է ՀՀ Սահմանադրական դատարանը:

«Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակտիվիստ Դավիթ Խաժակյանն ասաց, որ սա մեծ նվաճում էր, բայց վերջնական հաղթանակը կլինի, երբ սեպտեմբերի 30-ին ԱԺ-ն ու Կառավարությունը փոփոխություններ անեն, ու մինչև այդ շարժումը լինելու է։ Քաղնախաձեռնության առաջիկա ծրագրում ապրիլի 12-ին կայանալիք հանրային միջցիառումն է, որտեղ քաղաքացիների հետ կվերլուծեն ՍԴ որոշումը։

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր, ՍԴ-ում պատասխանող կողմը ներկայացնող Հակոբ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե դատարանը ոչ թե օրենքն է հակասահմանադրական ճանաչել, այլ դրա մի շարք հոդվածները:

«Իրավական դաշտը թերի է»,- նշեց նա։

ՍԴ որոշմանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Բոլորս լսեցինք Սահմանադրական դատարանի որոշումը: Այս պահին արձագանքները տարբեր են և հակասական: ՍԴ որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ցանկանում է:Բոլորին, հատկապես իրավաբաններին, հորդորում եմ ձեռնպահ մնալ սահմանադրական դատարանի որոշումից չբխող եզրահանգումներ ու հետևություններ անելուց:

Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը ևս մեկ քայլ է մեր իրավական համակարգի զարգացման ուղղությամբ: Վստահ եմ այն կնպաստի ՀՀ կենսաթոշակային առավել արդյունավետ համակարգ ունենալու հարցում»,- գրել է նա՝ հույս հայտնելով, որառաջիկայում տեսակետ արտահայտելու և որոշումը ներկայացնելուհնարավորություն կունենա:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համոզմամբ, Կառավարությանը գործելու բավականինհնարավորություն են տվել, չնայած այդ դրույթները հակասահմանադրական ճանաչելը կարևոր է։

«Այս ամենը պետք էընդունելվերապահումներով․սա նշանակում է, որ պայքարը շարունակվում է»,- նշեց նա։

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ, ՍԴ այս որոշումը մի բան է նշանակում՝ Կառավարությունն անհապաղ պետք է հրաժարական տա:

Հարցով քննությունը սկսվել էր մարտի 28-ին: Դիմող կողմը, որին ՍԴ-ում ներկայացնում էին ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավաբան Մերի Խաչատրյանն ու իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ներկայացրել էր դիմումը, դրա առարկան, պահանջն ու պատասխանել դատարանի անդամների ու պատասխանող կողմի հարցերին: Պատասխանող կողմը, որին ներկայացնում էր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ներկայացրել էր բացատրություններ ու նույնպես պատասխանել հարցերին:

Նիստը շարունակվել էր երկուշաբթի՝ մարտի 31-ին, Բարձր դատարանը լսել էր Կառավարությանը՝ ի դեմս Հայաստանի սոցապ նախարար Արտեմ Ասատրյանի, ինչպես նաև Կենտրոնական բանկին՝ ի դեմս դրա փոխնախագահ Ներսես Երիցյանի, այնուհետև բոլոր 4 կողմը եզրափակիչ ելույթներրը, որոնցից հետո որոշումը կայացնելու համար դատարանն անցավ խորհրդակցությունների սենյակ:

ՖՈՏՈՇԱՐՔ