5 մայիսի 2006 - 13:55 AMT
Սոչիում հուշարձան կկանգնեցվի ի հիշատակ ավիավթարի զոհերի
Ուրբաթ օրը ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը հայտարարեց լրագրողներին, որ Սոչիում հուշարձան կկանգնեցվի ի հիշատակ Ա-320-ի ավիավթարի զոհերի: «Որոշումը կայացվել է զոհվածների հարազատների խնդրանքով: Քաղաքապետը խոստանում է հուշարձանի կանգնեցման վայրն ընտրել ամենասեղմ ժամկետում, Կրասնոդարի մարզի նահանգապետը հավանություն տվեց այդ նախաձեռնությանը»,-նշել է Լեւիտինը: Ըստ նրա, «դա կլինի այն վայրը, ուր կկարողանան գալ զոհվածների հարազատները»: