5 մայիսի 2006 - 18:05 AMT
Վրացական կողմը Հայաստանին է փոխանցել Ա-320-ի անձնակազմի հետ դիսպետչերի խոսակցության սղագրությունը
Հայաստանի Գլխավոր դատախազության ներկայացուցիչները հարցաքննել են վրաց դիսպետչերներին, որոնք աշխատել են Երեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռի կործանման գիշերը: Վրացական կողմը Հայաստանին է փոխանցել Ա-320-ի անձնակազմի հետ դիսպետչերի խոսակցության սղագրությունը: Ա-320-ի կործանման փաստով ստեղծված քննչական խումբը գլխավորում է Հակոբ Կարախանյանը: