5 մայիսի 2006 - 18:26 AMT
Մոսկվայի Ամենափրկիչի եկեղեցում մատուցվել է պատարագ ի հիշատակ ավիավթարի զոհերի
Ուրբաթ օրը Մոսկվայի Ամենափրկիչի տաճարում եւ Աստվածահայտնության մայր տաճարում (Ելոխովո) տեղի են ունեցելԵրեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռի վթարից զոհվածների հոգեհանգստի արարողություններ: Հիշեցնենք, որ ինքնաթիռի Սեւ ծովում կործանվելու պատճառով զոհվել են բոլոր 113 հոգին, որոնք եղել են ինքնաթիռում:

Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմերի առաջնորդ եպիսկոպոս Եզրասը (Ներսիսյան) հաղորդեց, որ աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում մայիսի 5-ին տեղի կունենան հոգեհանգստի արարողություններ: Մայիսի 5-ը Ռուսաստանում եւ Հայաստանում հայտարարված է սգո օր նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ, հաղորդում է Ինտերֆաքսը: