5 մայիսի 2006 - 19:04 AMT
Ա-320-ի վթարի վայր է ժամանում Ռուսաստանի ԱԻՆ ղեկավարը
ՌԴ ԱԻՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն Սոչի է ժամանում որոնողական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: «Ուրբաթ օրը ակնկալվում է, որ Սոչի կժամանի ՌԴ ԱԻՆ ղեկավար Ս.Շոյգուն որոնողական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով»,-հաղորդել է ՌԴ ԱԻՆ տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Վիկտոր Բելցովը: Նրա խոսքերով, նախարարի մեկնումը ակնկալվում է մոտավորապես 16:00-ին Մոսկվայի ժամանակով, հաղորդում է Յուգա.Ռուն: