Իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու Արիֆ Յունուսի գիշերային ձերբակալությունն Ադրբեջանում կարելի է համարել անօրինության ու կամայականության հերթական դրսևորում:
Նրանց հանեցին Դոհայով Փարիզ թռչող ինքնաթիռից, չնայած որ նրանք արդեն անցել էին սահմանային զննումը, երեք ժամ նվաստացուցիչ ստուգման ենթարկեցին, ստիպելով հանվել մինչև ներքնաշորերը: Հետո ձերբակալվածներին առանց բացատրությունների ու մեղադրանք ներկայացնելու տարել են բնակարան խուզարկության համար:
Ձերբակալության թույլտվություն իրավապաշտպաններին չեն ներկայացրել, սակայն այն ցույց են տվել փաստաբան Հալիդ Բագիրովին: Լեյլա Յունուսի փաստաթուղթը ցույց տալու պահանջը Գլխավոր դատախազության քննիչ Լեմբերանսկին մերժել է: Երկար քննարկումները, թե քանի քննիչ կմտնի բնակարան, և Յունուսների քանի ներկայացուցիչ, վերջին չորս օրում հիպերտոնիկ երկրորդ կրիզի պատճառ դարձավ Արիֆ Յունուսի մոտ:
Քննիչները որոշեցին, որ Յունուսը ձևացնում է և փակեցին նրան մուտքում, մամուլի 7-8 ներկայացուցիչներին ու Յունուսին մոտ անձանա փողոց վտարելով: Հավանաբար, իրավապահները լրջորեն կածխում էին, թե Արիֆը ձևացնում է և մտադիր է փախչել: Դա դարձավ Լեյլա Յունուսի նյարդային նոպայի պատճառ, որը հրաժարվեց քննիչներին ներս թողնել բնակարան: Երբ Արիֆին տարավ շտապ օգնությունը, քննիչները կրկին առաջարկեցին Յունուսին խուզարկություն անցկացնել, ինչը նա կտրուկ մերժել է: Դիմակայությունը տևել է ամբողջ գիշեր, քննիչը պարբերաբար խոսել է հեռախոսով, զեկուցելով իրավիճակի մասին: Յոթ ժամ անց եկել է Յասամալիի շրջանի ոստիկանապետ Իսմաիլ Ասադովը: Լեյլա Յունուսին վերջնագիր է ներկայացվել. կամ բացել դուռը, կամ իրավապահները կներխուժեն բնակարան: Դրան Յունուսը պատասխանել է մերժումով: Նա պատճառաբանել է մերժումը անմարդկային վերաբերմունքով իր ու ամուսնու նկատմամբ: Երկար քաշքշուկից հետո քննիչները չեն կոտրել դուռը և հրավիրել են Լեյլա Յունուսին ցուցմունքներ տալ դատախազությունում:
Ամբողջ գիշեր չքնած Լեյլա Յունուսին իր պաշտպանի ու ևս մեկ ուղեկցողի հետ միասին հարցաքննության են տարվել առավոտյան ժամը 7-ին, այն տևել է մինչև 14:00-ն: Քննիչներն այդպես էլ չեն բացատրել, թե ինչի հիման վրա էին մտադիր խուզարկություն կատարել, ով էր այն արտոնել, որն է Յունուսների մեղքը և ինչում են նրանց կասկածում:
Ստուգողներն առգրավել են բոլոր համակարգիչները, Արիֆ Յունուսի գրքերը, տպագիր նյութեր: Առգրավվել է նաև Ակիֆ Նաղիի հոդվածների ժողովածուն Ղարաբաղի հարցի մասին: Խուզարկությունից հետո իրավապաշտպանն ասել է լրագրողներին, որ առգրավվել են որոշ պայմանագրեր, գրքեր, որոնց հեղինակն է Արիֆ Յունուսը, ինչպես նաև այցեքարտը, որը 1994 թվականին նրան էր տվել մի հայ պատմաբան: Բնակարանում նաև հայերեն լեզվով գրքեր են հայտնաբերվել, ինչն, ըստ քննիչների, վկայում է «լրտեսության մասին» հօգուտ Հայաստանի:
Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:
Օդակայանում Յունուս ամուսիններին ուղեկցող արևմտյան դիվանագետները մի քանի անգամ հեռաձայնել են նախագահի աշխատակազմ և խոսել են պաշտոնյաների հետ, սակայն Նովրուզ Մամեդովի ներկայացուցիչը հաջորդ օրն առավոտյան հայտարարել է Թուրան գործակալությանը, որ նման բան չի եղել:
Հայտարարությամբ է հանդես եկել «Մուսավաթ» կուսակցությունը, որտեղ շեշտը դրվում է այն ճնշման վրա, որը գործադրվում է միջազգային մրցանակների դափնեկիր Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու վրա: Հայտարարության մեջ ասվում է, որ անմարդկային վերաբերմունքը, անբարոյական գործողությունները Յունուսների հանդեպ, անցնում են բոլոր սահմանները: Վերջում հեղինակները դատապարտելով Յունուսների դեմ ապօրինի գործողությունները, պահանջել են իշխանություններից վերջ դնել այդ անկարգությանն ու պատժել Յունուս ամուսինների դեմ ապօրինի գործողությունների մեղավորներին:
«Իշխանությունները դեն նետեցին դիմակները: Նրանք բացահայտ և բարձրաձայն հայտարարում են, որ կարմիր գծեր իրենց համար չկան, ևս մեկ անգամ հաստատեցին, որ չունեն ոչ մի սրբություն»,- Facebook-ի էջում գրել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին:
Ըստ Քերիմլիի, իշխանությունները բացահայտ վրեժ են լուծում Լեյլա Յունուսից, քանի որ նա առանց վախենալու պաշտպանում է քաղբանտարկյալների իրավունքները, քաղաքացիների իրավունքները, որոնց տները քանդում են: «Հետապնդելով նրան, ցանկանում են ահաբեկել նաև մյուսներին և վերացնել երկրում իրավապաշտպանի կարգավիճակը: Նրանք ցանկանում են թուլացնել ժողովրդավարական ճամբարը, բայց անհնար է բոլորին ահաբեկել, ակտիվիստները լավ գիտեն, թե ում դեմ են պայքարում և ինչի համար»,-կարծում է Քերիմլին: