6 մայիսի 2006 - 14:32 AMT
Կործանված Ա-320-ի բեկորները որոնում են 60 կմ շառավիղում
Սոչիի մոտ կործանված Ա-320-ի բեկորների որոնումը տարվում է Աբխազիայի սահմանից մինչեւ Կրասնոդարի մարզի Գոլովինկա գյուղն ընկած տարածքի ափամերձ գծի ուղղությամբ: Այդպիսով, որոնման գոտին ունի շուրջ 60 կմ երկարություն: Ավելի հեռու, ըստ մասնագետների, ինքնթիռի բեկորները չէին կարող ընկնել: «Նավապետ Բեկլեմիշեւ» նավի եւ «Կալմար» ստորջրյա սարքավորումներից հիդրոլոկատորի միջոցով հետազոտվում է ծովի հատակը: Աշխատանքներին մասնակցում են ռուս եւ հայ մասնագետներ, ինչպես նաեւ Ա-320-ի արտադրող` Airbus Industrie միջազգային կոնսորցիումի ներկայացուցիչները: «Սեւ արկղերը» դեռեւս չեն հայտնաբերվել: Ինչպես ճշտում են ԱԻՆ-ում, գործողության վայրում չկան սարքավորումներ, որոնց միջոցով հնարվոր կլիներ հանել «սեւ արկղերը»: «Կալմար» համալիրի հզորությունը չի բավականացնի:
Ավելի վաղ ռուսական կողմը պատրաստակամություն էր հայտնել դիմել արտերկրին ինքնգիրները բարձրացնելու համար օգնության նպատակով, եթե նման միջոցներ չլինեն երկրի ներսում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: