6 մայիսի 2006 - 15:25 AMT
Ավիավթարի զոհերի հուշարձանը կտեղադրվի հայկական եկեղեցու հարեւանությամբ
Սոչիի քաղաքապետ Վիկտոր Կոլոդյաժնին որոշել է Ա-320 ավիավթարի զոհերի հուշարձանի տեղադրման վայրը: «Հուշարձանը կկանգնեցվի Ադլերի հայկական եկեղեցու հարեւանությամբ գտնվող պուրակում»,-հաղորդել է նա: Հայկական եկեղեցին գտնվում է Ադլերի կենտրոնում, շրջանային աշխատակազմի շենքից եւ ուղղափառ եկեղեցուց ոչ հեռու: Հուշարձանը կտեղադրվի Սոչիում զոհվածների ընտանիքների խնդրանքով: Առաջարկին հավանություն է տվել նաեւ Կրասնոդարի մարզի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը: