6 մայիսի 2006 - 16:10 AMT
Վրաստանը փորձում է քաղաքականացնել Սեւ ծովում տեղի ունեցած ողբերգությունը
Վրաստանը փորձում է քաղաքականացնել Սեւ ծովում հայկական աէրոբուսի հետ տեղի ունեցած ողբերգությունը: Այդ մասին Երեւանում լրագորղներին է հայտարարել Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին նախագահ, Ավիացիայի ազգային միավորման նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանը: «Պաշտոնական Թբիլիսին փորձում է տարաձայնություններ առաջացնել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ»,-ասել է նա` մեկնաբանելով վրաց դիսպետչերական ծառայությունների հայտարարությունները Սոչիի օդանավակայանում վատ եղանակի պատճառով Ա-320-ի վայրէջքի անհնարինության մասին: Ինչպես նշեց Ադբաշյանը, Սոչիի դիսպետչերական ծառայության տեղեկությունները չեն կարող պակաս հավաստի լինել, քան վրացկանինը: «Թռիչքի ընթացքում մշտական կապ է հաստատվում միայն օդաչուի եւ թռիչքի ու ժամանման կետերի դիսպետչերականի ծառայությունների միջեւ»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: