11 մայիսի 2006 - 16:24 AMT
Եվրոպայի թուրքերը ակտիվացնում են «պայքարը» այն օրենքի դեմ, որով պատիժ է սահմանվում Ցեղասպանության ժխտման համար
Ֆրանսիայի թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպմանը որոշվել է համակարգել գործունեությունը` մայիսի 18-ին Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի քննարկման դեմ: Թուրքական կազմակերպությունների ղեկավարները մտադիր են մշակել համատեղ ծրագիր օրենքի ընդունումը կանխելու եւ միասնական լոբբիստական գործունեություն վարելու համար: Հանդիպման մասնակիցները որոշել են նամակ հղել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին, վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին, Ազգային ժողովի եւ Սենատի խոսնակներին եւ քաղաքական կուսակցություններին, խնդրելով «խոչընդոտել օրենքի ընդունմանը»:

«Ազատություն եւ զարգացում» թուրքական կուսակցության փոխնախագահ Ակիֆ Գյուլենը, որը այն չորս խորհրդարանականներից մեկն է, որ ժամանել են Փարիզ խանգարելու համար օրենքի ընդունումը, կոչ է արել Եվրոպայում բնակվող թուրքերին ակտիվացնել իրենց գործունեությունն իրենց երկրների ներքաղաքական կյանքում, հաղորդում է «Թըրքիշ Դեյլի նյուսը»: