11 մայիսի 2006 - 19:02 AMT
«Կիլիկիայի» անձնակազմը պարգեւատրվել է «Ծովակալ Իսակով» մեդալներով
ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմի անդամներին պարգեւատրել է «Ծովակալ Իսակով» մեդալներով հայկական ծովագնացության, միջնադարյան նավաշինության ավանդույթների վերականգնման եւ Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման համար: Ինչպես հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում առագաստանավի կապիտան Կարեն Բալայանը եւ «Կիլիկիայի» տեսուչ, գրող հրապարակախոս Զորի Բալայանը ներկայացրել են առագաստանավի ՌԴ գետերով նավագնացության վերջին փուլի եւ Հայաստան վերադառնալու նախապատրաստական աշխատանքների կազմակերպչական ընթացքը: Իր հերթին, Սերժ Սարգսյանը նշեց, որ նավագնացության առաջին եւ երկրորդ փուլերը հաջող են անցել: