12 մայիսի 2006 - 14:33 AMT
Հրապարակվել են Ա-320 ինքնաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է Ադլերի մոտ Ա-320 ինքնաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները: Հանձնաժողովը վերլուծել է անձնակազմի եւ դիսպետչերների միջեւ բանակցությունների սղագրությունը` մոտեցման, շրջադարձի եւ վայրէջքի վերաբերյալ, ինչպես նաեւ ռադիոլոկատորի տվյալները: Թույլատրված վայրէջքի կատարման ժամանակ օդերեւույթաբանական պայմանների վատթարացման պատճառով դիսպետչերը հրահանգ է տվել անձնակազմին դադարեցնել իջեցումը եւ աջ շրջադարձ կատարել բարձրություն հավաքելով: Ինքնաթիռը սկսել է կատարել մանեւրը, սակայն այնուհետեւ գնացել է իջեցման եւ բախվել է ջրային մակերեսի հետ: