Ամերիաբանկը, հավատարիմ մնալով մշտապես ազատ և անկաշկանդ ստեղծագործ մտքի զարգացմանը,Samsungև «Զիգզագ» ընկերությունների հետ համատեղ հայտարարել էր Ամերիաբանկի վերապատրաստումների կենտրոնի ինտերիերի և «Զիգզագ» ընկերության Samsung ապրանքանիշի ստենդի համար պահանջվող նախագծերի դիզայնի մրցույթ: Մայիսի 16-ին բանկի վերապատրաստումների կենտրոնում ԶԼՄ ներկայությամբ տեղի ունեցավ «Ժամանակակից բիզնես միջավայր» ինտերիերի դիզայնի մրցույթի արդյունքների ամփոփման և մրցանակների հանձնման արարողությունը:
Բանկի վերապատրաստումների և զարգացման թիմի ղեկավար Լարինա Բիչախչյանը նշեց, որ մայիսի 28-ին հայտարարված մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցության հայտ է ներկայացրել 17 դիզայներ:
«Վերջնական արդյունքում առաջին մրցանակն Ամերիաբանկի կողմից, մրցույթի արդյունքները գնահատող հանձնաժողովի որոշմամբ, շնորվհեց «Բազա» ստուդիայի անդամ Հրայր Լազյանին, որի աշխատանքն աչքի է ընկնում կրեատիվությամբ, ֆունկցիոնալ և յուրօրինակ մոտեցմամբ` լուծելով տարածքի արդյունավետ օգտագործման, լուսավորության խնդիրները»,- ասաց Լարինա Բիչախչյանը:
Երկրորդ մրցանակը «Զիգզագ» և Samsung ընկերությունների միասնական հանձնաժողովի որոշմամբ շնորհվեց Յանա Մաթևոսյանին, որի առաջարկած լուծումներն ամբողջովին համապատասխանում էին ուղեցույցի պահանջներին: Մրցույթի առաջին և երկրորդ մրցանակակիրները պարգևատրվեցին հավասար չափով: Հաղթողների համար, որպես մրցանակ, սահմանված է Samsung ապրանքանիշի համակարգիչ (մոնոբլոկ)` նախատեսված դիզայներական աշխատանքների համար, կամ նվեր-քարտ (650.000 ՀՀ դրամ)` Զիգզագ ընկերության խանութների ցանցից Samsung ապրանքանիշի տեխնիկա գնելու համար:
«Զիգզագ» ընկերության աուդիո, վիդեո և համակարգչային տեխնիկայի բաժնի ղեկավար Տիգրան Վարդանյանը նշեց, որ հաղթող մասնակցի ներկայացրած դիզայնի նախագիծը գուցե որոշակի փոփոխություններով, բայց կիրառվելու է խանութների ցանցում Samsung ապրանքանիշի տեխնիկայի ստենդների ձևավորման ժամանակ:
«Ժամանակակից բիզնես միջավայր» ինտերիերի դիզայնի մրցույթը կազմակերպվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ, «Զիգզագ» ՍՊԸ ևSamsungընկերության հետ համատեղ: Մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած ինտերիերի դիզայնի մասնագետների առջև խնդիրէր դրվել ստեղծել Ամերիաբանկի ներքին վերապատրաստումների կենտրոնի ինտերիերի դիզայնի նախագիծ և «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութներումSamsungապրանքանիշի էլեկտրոտեխնիկայի համար նախատեսված ցուցատախտակի դիզայնինախագիծ: