6 հունիսի 2014 - 17:56 AMT
ԿԱՐԾԻՔ
Կռվելով Սիրիայում՝ ազերիները որոշել են «հաջողությունը» կրկնել Ուկրաինայում

Իլհամ Ալիևի մշտական ռազմատենչ հոխորտանքներն ու պատերազմի կոչերը ի վերջո ի հայտ են գալիս ազերիների մասնակցությամբ պատերազմներին երկրից դուրս, որն, ըստ Ալիևի, նրանք պետք է պաշտպանեին ու «տարածքներ ազատագրեին»: Սակայն, հայերի հետ պատերազմել նրանք չգիտես ինչու չեն ուզում՝ պարտվածի սինդրոմը ողջ է և դրսևորվում է դիպուկահարների դավադիր կրակոցներով, որոնք սպանում են հայ զինվորներին: Այնուամենայնիվ, կռվելով Սիրիայում և կորցնելով 300 մարդ, ազերիները հիմա էլ «դոշ տված» «եղբայրական» Ուկրաինային են ուզում օգնել:

Ըստ Ուկրաինայի թուրք կարակալպակների միության նախագահ Դաշգին Գյուլմամեդովի, նրանց թվում կան նաև անցյալում պրոֆեսիոնալ զինծառայողներ, և ուղղակի հասարակ քաղաքացիներ Թուրքիայից, Ադրբեջանից, Գերմանիայից ոը Վրաստանից: Ի դեպ, ադրբեջանցիները չգիօտես ինչու որոշել են վերադառնալ արմատներին ու անվանել իրենց «թուրք կարակալպակներ», այսինքն սև փափախներ կրող թուրքեր:

Սակայն, ամենահետաքրքիրն այն է, որ «կամավորներն» ընդամենը ցանկանում են պաշտպանել Ղրիմի թաթարների ու թուրքերի իրավունքները, որոնք բնակվում են Ուկրաինայում: «Չէ որ Կրեմլի ագրեսիվ գործողությունները կարող են վնասել մյուս երկրներին, մասնավորապես, Ղազախստանին, Ադրբեջանին կամ Ղրղզստանին»,-ասել է Գյուլմամեդովը: Մինչդեռ, Նորվեգիայում բնակվող Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիղովը նախկին չեչեն գրոհայինների հետ համատեղ կստեղծի գումարտակ Ուկրաինայում ռուսների դեմ կռվելու համար: Կիևին ու նախագահ Պորոշենկոյին օգնության ուր որ է 300 մարդուց բաղկացած մի ամբողջ գումարտակ կշարժվի: Այդ ստորաբաժանումը նույնիսկ անվանում ունի. «Իչկերիայի հերոս Ջոխար Դուդաևի անվան միջազգային խաղաղապահ գումարտակ»: Հանուն Դոնբասի մտադիր են մարտնչել նախկինում հայտնի չեչեն գրոհայիններ Ռուսլան Էլըաևը, Իլյաս Մուսաևը, Իբբա Շեյհին: Հավանաբար, ազերիները վաստակելու այլ տարբերակ չունեն, քան օտար պատերազմներում վարձկաններ դառնալը՝ հիանալի գիտակցելով, որ լավագույն դեպքում անեծքի են արժանանալու, իսկ վատագույն դեպքում՝ մեռնելու:

Հետաքրքիրն այստեղ այլ բան է՝ Սիրիայում ազերիները կռվում էին հավատակից իսլամիստ գրոհայինների շարքերում: Որքան հայտնի է, Ուկրաինայում գրեթե բոլորը ուղղափառ քրիստոնյաներ են և միայն բարեկամության դրսևորմամբ նման ստորաբաժանման հայտնվելը, եթե այն իրոք Դոնբաս է մեկնելու, բացատրել չի կարելի: Չեմ կարծում, թե դա Պորոշենկոյի գաղափարն է: Հավանաբար, Միխայիլ Սահակաշվիլին ու Կախա Բենդուկիձեն են խորհուրդ տվել: Վերջինս պաշտոնապես համարվում է Պորոշենկոյի խորհրդականը: Իսկ չէ որ Վրաստանի վարչապետը զգուշացնում էր, որ պետք չէ գործ բռնել նախկին նախագահի հետ: Չլսեցին…

Շատ հնարավոր է, որ ադրբեջանցիներն ուղղակի «շշուկներ են» տարածում և Ուկրաինայում ոչ ոք չի կռվելու: Սակայն, հաշվի առնելով հարևան հանրապետության ինչպես իշխանությունների, այնպես էլ բնակչության ոչ ադեկվատ լինելը, դա կարող է նաև ճիշտ լինել:

Կարինե Տեր-Սահակյան/ PanARMENIAN.Net