18 մայիսի 2006 - 19:11 AMT
«Արմավիայի» ինքնաթիռների շարժակազմը համալրվել է նոր Ա-319 լայներով
Այսօր «Արմավիա» ընկերության ինքնաթիռների շարժակազմը համալրվել է 2004 թվականի արտադրության Ա-319 նոր լայներով, հայտնում է «Արմավիա» ընկերության մամլո ծառայությունը: Շուտով օդանավը կսկսի կանոնավոր չվերթեր իրականցնել: Ավիաընկերության քաղաքկանության համաձայն, «Արմավիան» շահագործման չի վերցնում 2000 թվականից վաղ արտադրված ինքնաթիռներ:
Ավիաընկերությունը մոտակա ժամանակները ծրագրում է նոր Airbus ձեռք բերել եւ ամերիկյան արտադրության մեկ օդանավ, որ 50-70 ուղեւորի համար է նախատեսված: Ներկայումս «Արմավիա» ընկերությունը շաբաթական ավելի քան 60 կանոնավոր չվերթ է իրականացնում 30 ուղղություններով, 13 երկրներ: Նոր ինքնաթիռի հայտնվելով «Արմավիայի» օդանավերի շարժակազմը ներառում է 6 ինքնաթիռ եւ կազմաված է նոր եվրոպական աերոբուսներից. մի հատ Ա-320 եւ որկու հատ Ա-319, ինչպես նաեւ ՅԱԿ-40, ՅԱԿ-42 եւ ԻԼ-86: