19 մայիսի 2006 - 20:35 AMT
Մայիսի 22-ին Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը
Մայիսի 22-ին Հայաստան կայցելի Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Ռ. Սիմոնսը կհանդիպի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի եւ այլ բարձրաստիճան ՀՀ պաշտոնյաների հետ: