19 դեկտեմբերի 2002 - 21:33 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾՈՂ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲ
Ադրբեջանի իրավապահ մարմինները հայտնաբերել են երկրի նախագահ Հեյդար Ալիեւի ստորագրությունը կեղծող հանցավոր խումբ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հանցագործները, օգտվելով կեղծ փաստաթղթերից, որոնք իբր վկայում էին Ոստիկանական վերահսկողության պետական կոմիտեի ստեղծման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի կարգադրության մասին, փորձեր են կատարել խոշոր գումարներ շորթել գործարարներից: