22 մայիսի 2006 - 17:30 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել Բուխարեստում
ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումն անցկացնել հունիսի 4-6 Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում` «Սեւ ծովը գործընկերության եւ երկխոսության համար» գագաթնաժողովի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը չհերքեց եւ չհաստատեց այս տեղեկությունը: Նրա խոսքերով, քանի դեռ չեն ավարտվել բանակցությունները, որեւէ բանի մասին խոսելը վաղաժամ է:
Նշենք, որ այս շաբաթ համանախագահներ Յուրի Մերզլյակովից, Սթիվեն Մաննից եւ Բերնար Ֆասյեից բացի Բաքու եւ Երեւան կայցելեն Ռուսաստանի արտգործնախարար Գրիգորի Կարասինը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով` Դանիել Ֆրիդը եւ Ֆրանսիայի արտգործնախարարության քաղաքական հարցերով տնօրեն Ստանիսլաս Դ`Լաբուլեն: