19 դեկտեմբերի 2002 - 21:32 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐՆ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԿԳՏՆԻ ՄԻՆՉԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր քաղաքական լուծումը կգտնի մինչեւ 2005 թվականը: «Արմինֆո» գործակալությանը նման կարծիք է հայտնել Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա կարծիքով, հնարավոր է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում առաջիկա նախագահական ընտրություններից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներն առավել ինտենսիվ դառնան, եւ 2004-2005 թթ., հավանաբար, կողմերը կհասնեն հակամարտության քաղաքական լուծմանը: Առավել եւս, որ արդեն մի քանի տարի շարունակվում են բանակցությունները, որոնց ընթացքում նկատվում են որոշ դրական միտումներ, նշել է պատգամավորը: