22 մայիսի 2006 - 20:31 AMT
Հայաստանի մշակույթի նախարար է նշանակվել Հասմիկ Պողոսյանը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի մայիսի հրամանագրով Գեւորգ Գեւորգյանն ազատվել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդու֊թյան հարցերի նախարարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական միության խորհրդի նախագահ Հասմիկ Պողոսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Գեւորգ Գեւորգյանը մշակույթի նախարար էր նշանակվել 2006 թ. փետրվարին Հովիկ Հովեյանի հրաժարականից հետո, որը ներկայացնում էր «Օրինաց երկիր» կուսակցությունը: