24 մայիսի 2006 - 15:28 AMT
ԱՄՆ-ն կարող է 43 մլն դոլար հատկացնել Ադրբեջանի ռազմական օդանավակայանների վերակառուցման համար
Պենտագոնը դիմել է ԱՄՆ Կոնգրեսին Ադրբեջանի ռազմական օդանավակայանների վերակառուցման, ինչպես նաեւ հակահրթիռային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային հետախուզման համար 43 մլն դոլար հատկացնելու խնդրանքով, հաղորդում է Բաքվի «Էքսպրես» թերթը, հղում անելով Պենտագոնում տեղեկացված աղբյուրների վրա: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում հաղորդել են, թե նման տեղեկատվություն չունեն: Ինչպես հաղորդել են անկախ ռազմական աղբյուրները, միանգամայն հավանական է, որ ԱՄՆ-ին արդեն փոխանցվել են որոշ օդանավակայաններ Ադրբեջանում: Ըստ վերլուծաբանների, ԱՄՆ-ն կարող է օգտագործել այդ օդակայանները Իրանի դեմ ռազմական գորոծղության դեպքում: