25 մայիսի 2006 - 17:00 AMT
Հունիսի 9-ին Երեւան կժամանի «Ագո»-ի խումբը
Հունիսի 9-10 Հայաստանում կլինի Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի «Ագո»-ի խումբը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Հայաստանի արտգործնախարարության մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: «Ագո»-ի խումբը դիտարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի պարտավորությունների կատարումը, որոնք նրանք ստանձնել են ԵԽ-ին անդամակցելիս: Երեւանից «Ագո»-ի խումբը կմեկնի Բաքու: