31 հուլիսի 2014 - 20:03 AMT
«Ստրադա Արմենեասկ-2014»․ Հայկական փողոցը՝ Բուխարեստում

Ռումինահայոց միությունը Բուխարեստի քաղաքապետարանի և Բուխարեստի մշակութային կենտրոնի հետ համատեղ օգոստոսի 1-3-ը երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում են«Ստրադա Արմենեասկ» (Հայկական փողոց) փառատոնը, որը տեղի կունենա հայկական թաղամասում:

«Ստրադա Արմենեասկ» փառատոնի միջոցով փորձում է արվում ինտերակտիվ կերպով ներկայացնել հայ մշակույթը՝ այն հասցեագրելով բոլոր բուխարեստցիներին:

Փառատոնի շրջանակում կհնչի ժամանակակից և ավանդական երաժշտություն, կկազմակերպվեն ժողովրդական պարեր, գեղագրություն, լուսանկարների ցուցահանդես և ոչ միայն: Հայկական փողոցի այցելուները հնարավորություն կունենան համտեսել հայկական տարբեր ուտեստներ, սրճի տեսակներ և արևելյան քաղցրեղեն։

Երեխաների համար փառատոնի 3 օրվա ընթացքում էլ մի շարք անակնկալներ են պատրաստվում, օրինակ՝ «Մարկ Տվեն» միջազգային դպրոցի կազմակերպած տարբեր միջոցառումները: Հայաստանցիներն ու սփյուռքի հայերը կարող են այդ ամենը տեսնել live stream-ի միջոցով։

Photo: Bucharest Daily Colours