25 մայիսի 2006 - 20:00 AMT
Լեւոն Մելիք-Շահնազարյան. Չերնոգորիան չի կարող օրինակ ծառայել Լեռնային Ղարաբաղի համար
Չերնոգորիայի անկախության ճանաչումը Սերբիայի կողմից չի կարող օրինակ ծառայել Լեռնային Ղարաբաղի համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: «Չերնոգորիայում տեղի ունեցավ խաղաղ բաժանում երկու եղբայրական երկրների միջեւ, որոնք ընդհանուր ծագում ունեն, պատկանում են նույն քաղաքակրթությանը եւ նույն ուղղափառ հավատն են դավանում: ԼՂՀ դեպքում դա անհնար է, քանի որ հայերն ու ադրբեջանցիները տարբեր քաղաքակրթությունների են պատկանում եւ տարբեր կրոն են դավանում»,-նշել է նա: