2 հունիսի 2006 - 15:38 AMT
Հնդկական Vedanta Resources ընկերությունը պատրաստվում է ներդրումներ գրավել Հայաստանում ոսկու արդյունահանման համար
Vedanta Resources ընկերությունը պատրաստվում է դուրս գալ գունավոր մետաղների հայկական շուկա եւ ներդրումներ գրավել հանրապետությունում ոսկու արդյունահանման համար: Այդ մասին տեղեկացրել է Economic Times-ի հնդկական հրատարակությունը: Դրանում նշվում է, որ ընկերության շահագրգռվածությունը, որը հանդիսանում է գունավոր մետաղների արդյունաբերման առաջատարը Հնդկաստանում, պայմանավորված է ոսկու գնի անհամեմատելի աճով: Vendanta Resources-ը պատրաստվում է ներդրումներ կատարել Sterlite Gold ընկերությունում: Հայկական Sterlite Gold նախագծի ընդլայնման համար հարկավոր է 70-80 մլն. դոլար: Ամենայն հավանականությամբ, Vendanta այդ միջոցները կներդնի ընկերության բաժնետոմսերը գնելով: Հայկական նախագիծը վերահսկվում է «Արարատի ոսկու արդյունահանման ընկերության» (AGRC) կողմից, որը ամբողջությամբ պատկանում է Sterlite Gold-ին: Հրատարակության աղբյուրների համաձայն, ներկայումս Vedanta-ն քննարկում է գործընթացային հարցերը` կապված այս գործարքի ֆինանսավորման սխեմայի հետ: Հիշեցնենք, որ AGRC-ն ներկա դրությամբ շահագործում է Մեղրաձորի «ոսկեբեր հանքատեղիները», Սոտկի հանքերը եւ Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկան: Sterlite Gold-ը արդեն դիմել է տարբեր ընկերությունների ինեժեներական, տեխնոլոգիական եւ շինարարական աշխատանքներում ներգրավելու համար, ինչպես նաեւ շախատուժի նախապատրաստման համար:

Փորձագետների կարծիքով, Economic Times-ի այս հրատարկումն այնքան էլ չի կապվում մերձկառավարական շրջաններում տարածված այն լուրերի հետ, որոնց համաձայն Sterlite Gold-ը հրաժարվում է շահագործել Սոտկի հանքերը: Բացի այդ, Սոտկի նոր ուսկու վերամշակման գործարանի կառուցումը մեծ աղմուկ է բարձրացրել բնապահպանական նկատառումների տեսանկյունից եւ դժգոհությամբ է ընդունվել Հայաստանի կառավարության ու մի շարք «կանաչների» կողմից: Գործադիր իշխանությունը ցույց է տվել, որ հետարքրված չէ այդ նախագծով եւ նույնիսկ չի պատրաստվում քննարկել այն:

Տեղեկատվություն է եղել նաեւ այն մասին, որ եթե կառավարությունը թույլ չտա AGRC-ին նոր գործարան կառուցել Սոտկում, ապա ընկերությունը պատրաստ է վերջա տալ իր գործնեությանը Հայաստանում: Սակայն, AGRC-ի ղեկավարությունը միանշանակ հասկացրել է ոսկու արդյունահանման հարցում իր մտդրության լրջությունը եւ երկխոսության պատրաստակամությունը, հայտնում է «Միներալ» գործակալությունը: