5 հունիսի 2006 - 18:47 AMT
ՀՀ վարչապետը մեծ հույսեր չի կապում Ռ.Քոչարյանի եւ Ի.Ալիեւի բանակցությունների հետ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այսօր հայտարարել է, որ մեծ հույսեր չի կապում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Բուխարեստում ընթացող բանակցությունների հետ: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմի դիրքորոշումը զգալի առաջընթացի մեծ հույսեր չի ներշնչում: Ընդ որում վարչապետը հավելել է, որ հավանաբար նահանջ բանակցություններում նույնպես չի լինի, իսկ առաջընթաց կլինի թե ոչ, ցույց կտա ժամանակը: Նա նաեւ հայտարարել է, որ Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող բանակցությունների արդյունքները չեն սրի ներքաղաքական իրավիճակը Հայաստանում:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Բուխարեստում Երկխոսության եւ համագործակցության սեւծովյան համաժողովի շրջանակներում սկսվել են Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները, որոնք կշարունակվեն այսօր: