8 հունիսի 2006 - 18:51 AMT
2011 թվականին «Զվարթնոց» օդանավակայանը կկարողանա տարեկան 3 մլն. ուղեվոր սպասարկել
Հուլիսի 2-ից «Զվարթնոց» օդանավակայանի չվերթերը կիրականացվեն շուրջօրյա: Այդ մասին լրագրողներին հայտնել է օդանավակայանի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյան: Նրա խոսքերով, վերանորոգման աշխատանքների պատճառով թռիչքուղուց բոլոր չվերթերը տեղափոխվել էին երեկոյան ժամերին: «Սեպտեմբերին կկայանա օդանավակայանի նոր համալիրի ժամանման դահլիճի բացումը, իսկ սպսասրահի բացումը կլինի 2007 թվականի գարնանը: Նոր համալիրը հնարավորություն կտա մեկ տարվա ընթացքում 2 մլն ուղեւոր ընդունել, այսօրվա 1.2 մլն-ի փոխարեն: Շինարարական աշխատանքների վերջնական ավարտից հետո` 2011 թվականին, «Զվարթնոց» օդանավակայանը կկարողանան տարեկան 3 մլն. ուղեվոր սպասարկել»,- նշել է Գեչիջյանը: