8 հունիսի 2006 - 19:54 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն նոր առաջարկներ ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, պնդում են Բաքվում
Լեռնային Ղարաբաղի կարգավորման խաղաղ բանակցությունները չեն բավարարում Ադրբեջանին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը` մեկնաբանելով Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը Բուխարեստում:

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների շարունակման հարցին` նա նշեց, որ դա որոշում են իրենք` նախագահները: «Եթե նախագահ Իլհամ Ալիեւը գտնի, որ այդ բանակցություններից որեւէ հեռանկար չկա, ապա Ադրբեջանն այլ միջոցներ կդիտարկի»,- հայտարարել է Ա. Հասանովը:

Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր առաջարկներ ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Սակայն դրանք չեն հայտնվում հանրությանը, այլ քննարկվում են կողմերի կողմից: Այսօրվա բանակցությունները մեզ չեն բավարարում, քանի որ Հայաստանը չի հեռանում ոչ կառուցողական դիրքորոշումից: Միջազգային կառույցները, ինչպես նաեւ Մինսկի խումբը չեն պատրաստվում նրա վրա ճնշում գործադրել: Դա մեզ չի բավարարում»,- ընդգծել է նա, հայտնում «Թրենդը»: