13 հունիսի 2006 - 15:05 AMT
Թուրքիան առաջին քայլն է կատարել եվրաինտեգրման ճանապարհին
Թուրքիան ԵՄ հետ համաձայնագիր է ստորագրել գիտական հետազոտությունների ասպարեզում համագործակցության վերաբերյալ` կատարելով առաջին քայլը եվրաինտեգրման ճանապարհին: Փաստաթուղթը երեկ երեկոյան Լյուքսեմբուրգում ստորագրել են ԵՄ 25 երկրների արտգործնախարարներն ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլահ Գյուլը: Համաձայնագիրն առաջինը դարձավ 35 փաստաթղթերի շարքում, որոնք Թուրքիան պետք է ստորագրի Եվրամիության հետ, տվյալ երկրի` եվրոպական հանրություն մտնելու ժամկետը որոշելու վերբարեյալ բանակցություններից առաջ: Համաձայնագրի ստորագրումը քիչ էր մնում չկայանար Կիպրոսի դիրքորոշման պատճառով, որն Անկարայից պահանջեց պարտավորություններ իր ճանաչման ժամկետների վերբերյալ: Այսօր Թուրքիան ճանաչում է միայն «Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրապետությունը», որը գտնվում է կղզու հյուսիսային հատվածում, հայտնում է Գոլոս Ռոսիին: