17 հունիսի 2006 - 16:08 AMT
Երկքաղաքացիությունը մեծ դեր է խաղում ՀՀ քաղաքացիների եւ սփյուռքի շահերի միավորման հարցում
Երկքաղաքացիության հարցը հանդիսանում է վերջին ժամանակներում Հայաստանի առաջ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, այդ հարցը մեծ անհանգստություն է առաջացնում, քանի որ վերաբերում է ողջ հայ ազգին: «Երկքաղաքացիությունը մեծ դեր է նաեւ խաղում ՀՀ քաղաքացիների եւ սփյուռքի շահերի միավորման հարցում: Երկքաղաքացիությունը հանդիսանում է հպարտության ու պատասխանատվության հարց: Հայության ներկա դրությունը, այսինքն բաժանումը Հայաստանի ու սպյուռքի հանդիսանում է պարտադրված դրություն»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Նրա խոսքերով, դրան հայ ժողովրդին մի շարք իրադարձություններ են բերել. Ցեղասպանությունը, խորհրդային իշխանությունների հաստատումը, երկրաշարժն ու տնտեսության կործանումը անկախության ձեռքբերումից հետո, Ղարաբաղի պատերազմը: «Եվ այժմ Հայաստանը` որպես պետություն, պետք վերադարձնի երկիրը լքած քաղաքացիներին ամենը, ինչ նրանք կորցրել են: Ներկայումս Հայաստանում ձեւավորվել է նոր պետություն, որն անհրաժեշտ է դարձնել հզոր ու ժողովրդավար: Խոսելով հայկական ծագում ունեցողներին երկքաղաքացիություն տրամադրելու մասին, չի կարելի մոռանալ, որ այդ ուղղությամբ արդեն շատ բան է արված եւ մնացել է միայն կարգավորել բանակում ծառայելու հարցը եւ ընտրելու եւ ընտրվելու իրավունքների հարցը»,- ընդգծել է Վարդան Օսկանյանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: