19 հունիսի 2006 - 18:11 AMT
Ռ.Քոչարյանը եւ Միկլոշ Հարաշտին քննարկել են ազատ մամուլի ձեւավորման հարցը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է լրատվության ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ դեսպան Միկլոշ Հարաշտիին: Կարեւորելով լրատվության ազատությունը, նա ասել է, որ ազատ մամուլը վճռորոշ առաքելություն ունի հասարակական վերահսկողություն իրականացնելու եւ երկրի իրական վիճակը ներկայացնելու առումով: Միաժամանակ, ըստ Ռոբերտ Քոչարյանի, մամուլի ազատությունը պետք է կարգավորվի այնպես, որ հստակորեն պաշտպանվեն անձի իրավունքները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ազատ մամուլի ձեւավորման, մամուլի որպես բիզնեսի կայացման հիմնական խոչընդոտների, պետական լրատվամիջոցների անհրաժեշտության վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, Հայաստանը դեռեւս գտնվում է անցումային փուլում եւ երկրին շատ դեպքերում բնորոշ են այդ շրջանի առանձնահատկությունները, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: