12 նոյեմբերի 2014 - 11:24 AMT
Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում և Իրաքում 13,6 մլն փախստական ու տեղահանված անձ կա

Պատերազմական մի քանի տարիներին Սիրիայում և Իրաքում փախստական ու ներքին տեղահանված է դարձել է մոտ 13,6 մլն մարդ:

Այդ մասին, ըստ Reuters-ի, հայտարարել է ՄԱԿ UNHCR. փախստականների գծով գործակալությունը: Ըստ կազմակերպության, 7,2 միլիոնը ներքին տեղահանվածներն են Սիրիայում, 3,3 միլիոնը՝ փախստականները: Իրաքում մեկ միլիոն ներքին տեղահանվածներին տարեսկզբից միացել է ևս 1,9 մլն, իսկ մոտ 190 հազարը փախստական է դարձել:

Փախստականների հիմնական մասը ապաստան է գտել Լիբանանում, Հորդանանում և Թուրքիայում, փախստականներից ու տեղահանվածներից շատերը չունեն օթևան և կերակուր հայթայթելու խնդիր ունեն: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարուց ավելի: Իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումը, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»: Այդ ընթացքում մոտ 200 հազար մարդ է զոհվել:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

Photo: Reuters