Մոսկվայի մերձակայքում 18 մարդու կյանք խլած վթարի համար 6 տարի և 9 ամիս ազատազրկման դատապարտված բեռնտարի վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբանները կարող են սկսել Հայաստանին Հարությունյանի արտահանձնման գործընթացը:
Այդ մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը, հայտնում է Aysor.am-ը:
«Դատական ակտն արդեն ուժի մեջ է մտել: Երեկ մենք փաստաբանների հետ քննարկեցինք նրա հնարավոր արտահանձնումը Հայաստանին: Դրա համար նա պետք է դիմումով դիմի ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարություններին, և, արգելքների բացակայության դեպքում, կվերադառնա Հայաստան, որտեղ էլ կշարունակի կրել պատիժը»,-պարզաբանել է Թումանյանցը:
Նախօրեին Մոսկվայի քաղաքային դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դատավճիռը, պաշտպանական կողմի և տուծաժներին վերաքննիչ բողոքը մերժվեց:
Մոսկվայի քաղաքային դատարանի հուլիսի 14-ին բավարարել էր Հարությունյանի կալանքի ժամկետը մինչև 2014-ի մարտի 14-ը երկարաձգելու մասին Մոսկվայի ներքին գործերի կառավարման Կենտրոնական քննչական բաժնի քննիչ Ստանիսլավ Լագոյկոյի միջնորդությունը (այսինքն` հետին թվով):
Հունիսի 20-ին Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը որոշել էր չերկարաձգել Հարությունյանի կալանքի ժամկետը: Դատարանը խախտումներ էր հայտնաբերել Տվերսկի շրջանային դատարանի՝ 2013-ի դեկտեմբերի 13-ի որոշման մեջ, որից հետո ՀՀ 46-ամյա քաղաքացու կալանքի ժամկետը բազմիցս երկարաձգվել էր: Նյութերն ուղարկվել էին կրկնակի ուսումնասիրության: Ապրիլի 4-ին Հարությունյանի քրգործի հետաքննության ավարտից հետո ապրիլի 11-ին Տրոիցկի շրջանի դատարնում սկսվել էին նախնական լսումները:
Մինչև այդ, քննության ընթացքում պարզվել էր, որ բեռնատարը պատշաճ սպասարկում չի անցել, արգելակներն էլ վատ էին աշխատում: Ըստ քննության, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին: Հարությունյանը ձերբակալվել էր 2013-ի հուլիսի 15-ին։ Սեպտեմբերի 12-ին ձերբակալության ժամկետը երկարացրել էր մինչև դեկտեմբերի 14-ը: