28 հունիսի 2006 - 16:32 AMT
Գերմանիայում կրկին բանավիճում են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր-Շտայնմայերը կոչ է արել հարցականի տակ չդնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: «Բիլդ» թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ բանակցությունների նպատակն է այդ երկրի լիիրավ անդամակցությունը այդ կազմակերպությանը: Գերմանիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի մեկնաբանությունների համար պատճառ է հանդիսացել Բավարիայի վարչապետ Էդմունդ Շտոյբերի վերջերս արված արտահայտությունները, որը կրկին լիովին մերժել է նման հնարավորությունը: «Մեծ» կոալիցիայի անդամ հանդիսացող կուսակցության առաջնորդը կրկին անգամ մատնանշել է տնտեսական իրավիճակը Թուրքիայում, ինչպես նաեւ, իր կարծիքով, սոցիալական եւ մշակութային ավանդույթների էական տարբերությունները, հաղորդում է «Դոյչե վելլեն»: