11 դեկտեմբերի 2002 - 22:17 AMT
ԽԱՂԱՏՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐՎՈՒՄ ԵՐԵՎԱՆԻՑ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅԼ ԽՈՇՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԻՑ
«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ այսօրվանից Երեւանից եւ Հայաստանի մյուս խոշոր քաղաքներից դուրս կբերվեն խաղարկային հաստատությունները: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դավիթ Ավետիսյանը, նախարարությանն է դիմել 22 ֆիրմա` այլ հասցեներով իրենց գործունեությունը ծավալելու խնդրանքով, իսկ երեք խաղատուն եւ երեք խաղասրահ` գործունեության լիակատար դադարեցման մասին հայտարարությամբ: Նշենք, որ թղթախաղային բիզնեսից ստացվող հարկային մուտքերը Հայաստանի բյուջե ընթացիկ տարվա յոթ ամիսների ընթացքում կազմել են 1,168 միլիոն դոլար, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի 1,664 միլիոն դոլարի դիմաց: