1 հուլիսի 2006 - 15:58 AMT
Հայոց ցեղասպանություն. Լեհաստանն ընկրկել է եւ որոշել է պաշտպանել Թուրքիայի դիրքորոշումը
Հուլիսի 5-ին պետք է կայանա Լեհաստանի խորհրդարանի նախագահ Մարեկ Յուկերի պաշտոնական այցը Թուրքիա: Սա այդ երկրի խորհրդարանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Անկարա երկկողմանի հարաբերությունների վատթարացումից հետո, ինչի համար առիթ հանդիսացավ 2005 թվականի ապրիլի 16-ին Լեհաստանի սեյմի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը: Այդ կապակցությամբ հետաձգվել էր Թուրքիայի Միլլի Մեջլիսի նախագահ Բյուլեն Արինջի այցը Լեհաստան:
Անցած ժամանակի ընթացքում Լեհաստանի կառավարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկել «ծագած խնդրի» կարգավորման համար: 2006 թվականի ապրիլին Անկարա այցելեց Լեհաստանի արտգործնախարար Սթեֆան Մելերը, «որը պաշտպանեց թուրքական այն թեզը, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է դիտարկվի պատմաբանների կողմից»: Սպասվում է, որ լեհական խորհրդարանի նախագահ Մ. Յուրեկի այցի ժամանակ «Հայոց ցեղասպանության հարցում Անկարայի դիրքրոշման պաշտպանությունը ավելի հստակ կհնչի», հայտնում է «Թրենդը»: