11 դեկտեմբերի 2002 - 19:22 AMT
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ
«Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) իր գործընկերների առջեւ Հայաստանը ստանձնել է հավասարակշռված պարտավորություններ, որոնք համապատասխանում են իր տնտեսական հզորություններին»: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Առեւտրի հարցերով Եվրոպական Հանձնաժողովի անդամ Պասկալ Լամին Բրյուսելում` մեկնաբանելով Հայաստանի ԱՀԿ-ին անդամակցելու փաստը: «Հայաստանի անդամակցումն ԱՀԿ-ին վկայում է այն մասին, որ եւս մի երկրիր ընտրել է առեւտրի եւ զարգացման ուղին, որն անհրաժեշտ է իր քաղաքացիների պահանջներն ապահովելու համար», - ասել է Պասկալ Լամին: